Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

23:28, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

Դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բ. Եսայանը քննչական է գնացել իր նախաձեռնությամբ, քանզի տեղեկացել է իր ընկերներից, թե քննչականն իրեն ծանուցագիր է ուղարկել, բայց տեղ չի հասել։

«Այսօր ես այցելել եմ Երևան քաղաքի քննչական վարչություն, ինձ հարցաքննել են և մեղադրանք են առաջադրել»,- լրատվամիջոցին ասել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։

«Մեղադրանքի էությունն այն է, իբր, ես Դատախազության դիմաց խուլիգանություն եմ թույլ տվել: Այնտեղ հայհոյանքներ էին հնչել, բախում էր եղել ոստիկանության ներկայացուցիչների հետ, հրմշտոց էր տեղի ունեցել, բայց հիմնականում ինձ կասկածում են նրա մեջ, որ ես հայհոյանքներ եմ հնչեցրել: Այսինքն, սա որակվում է որպես խուլիգանություն»,- ասել է Եսայանը:

Նա համոզված է, որ քրեական գործի հարուցումն ունի քաղաքական դրդապատճառներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

| | |
2196 | 0
Facebook