Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զրույց հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև». Դավիթ Ղահրամանյան

21:32, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Զրույց հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև». Դավիթ Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զրույց հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Անունները և կոչումները չեմ հրապարակում՝ անվտանգության կանոններից ելնելով։
     Азербайджанец:
     -Мне это война не нужна была, у нас более 50.000 погибших солдат. С вами шутки плохи.
     Армянин.
     -тогда как вы блин дошли до Шуши.
     Азербайджанец:
     -А разве ты не знаешь? Вам довали приказ отступать, мы наступали».

(Ադրբեջանցի.

«Ինձ այս պատերազմը բոլորովին պետք չէր: Մենք 50 հազարից ավելի զոհ ունենք: Ձեզ հետ կատակները վատ են վերջանում:

Հայ.
     -Այդ դեպքում ինչպես, գրողը տանի, հասաք Շուշի:

Ադրբեջանցի.

-Մի՞թե չգիտես: Ձեզ հրամայել են նահանջել, մենք էլ հարձակվել ենք»):

Ադրբեջանցին ավելացրել է նաև, որ "Мы вас не победили, мы купили ваши земли и очень хорошо знаем, что это не азербайджанские земли" («Մենք ձեզ չենք հաղթել, մենք գնել ենք ձեր հողերը ու շատ լավ գիտենք, որ դրանք ադրբեջանական հողեր չեն»):
     Իսկ 50.000-ի վերաբերյալ՝ "Ваша артиллерия работала очень чётко" («Ձեր հրետանին շատ հստակ էր աշխատում»):
     Սա ադրբեջանցու կողմից ասված թիվ է, անկապ չեմ հորինել:
     Մի ստիպեք ադրբեջանցու կոչումը հայնտեմ: Մարդը տղավարի խոստովանություն է արել»:

| | |
9706 | 0
Facebook