Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր»․ Կառլեն Խաչատրյան

22:00, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր»․ Կառլեն Խաչատրյան

Տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց
     Այսօր Կառավարությունը հաստատել է շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։
     Ու ոչինչ որ որոշման նախագիծն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ,
     ոչինչ որ բուհերի ռեկտորների խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է արտահայտել այս նախագծի վերաբերյալ։
     Բնականաբար մոռացվել են նաև բուհերի քաղաքական կախվածությունը զրոյացնելու և ինքնավարությունը մեծացնելու խոստումները։
     Ի դեպ, e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը և մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել: Բայց չգիտես ինչպես մայիսի 4-ին որոշումն ընդունվում է:
     Դե ինչ, իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր, բայց մոռանում է, որ այդ «ռեկտորը» պետք է աշխատի համալսարանականների հետ։
     Չեմ կասկածում, որ համալսարանական գործընկերներս սկզբունքայնություն կցուցաբերեն այս հարցում և ռեկտոր կարգված անձը չի կարողանա մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ»։

2946 | 0
Facebook