Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռումինահայ Զամբակչյանի անվան թանգարանը Բուխարեստի ամենահայտնի թանգարաններից է

03:04, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Ռումինահայ Զամբակչյանի անվան թանգարանը Բուխարեստի ամենահայտնի թանգարաններից է

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Զամբակչյան թանգարանը Բուխարեստի ամենահայտնի թանգարաններից է (հասցե՝ Str. Muzeul Zambaccian, nr. 21A): Այն կրում է ռումինահայ հավաքորդ և արվեստի քննադատ Գրիգոր Հ․ Զամբակչյանի (1889-1962) անունը, որին պատկանում էր արվեստի գործերի շուրջ 240 թանկարժեք կտավ և քանդակ։ Սեզան, Պիսսարո, Ռենուար, Սիսլեյ, Դելակրուա, Բոնարդ, Կորրո, Ուտրիլիո, Մատիս, Պիկասսո...և այլն։ Ինչպե՞ս հասկացնենք աշխարհին, որ մենք մշակույթ սիրող և թանգարաններ նվիրող ազգ ենք, որ ի տարբերություն թուրքերի ու ազերի, մենք միայն նվիրել ենք, այլ ոչ քանդե, կողոպտել և ոչնչացրել...Ո՞նց բացատրենք որ գրադարաններ նվիրող ազգը տարբերվում է գրադարաններ վառող ազգից։ Ո՞նց բացատրենք որ մենք միայն փրկել ենք գյուղեր, քաղաքներ, երկրներ...ԴԱ ՄԵՐ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է։ «Առաքինության ամբողջ արժանիքը գործողության մեջ է»։
     Ցիցերոն»:

2968 | 0
Facebook