Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում է Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին

20:28, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում է Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին

Եվրոխորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:

Նախաձեռնության հեղինակներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Լուկաս Ֆուրլասը:
     ԵԽ պատգամավորները հիշեցրել են, որ Հայաստանը ազատ է արձակել պահվող բոլոր ռազմագերիներին՝ հավատարիմ մնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության ոգուն:

2152 | 0
Facebook