Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատրոն Դավոյին պահում են ԱԱԾ-ում. փաստաբանները ներքին հետաքննություն են սկսել

20:12, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Պատրոն Դավոյին պահում են ԱԱԾ-ում. փաստաբանները ներքին հետաքննություն են սկսել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկեր, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» գործով արդեն երեք ամիս է ինչ քննչական գործողություններ չեն իրականացվում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ առաջիկայում Դավիթ Գալստյանի գործով կալանավորված նրա եղբոր որդու՝ Ա. Բաղդասարյանի կալանքի հարցով դիմելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Նշենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրոն Դավոյին պահում են ԱԱԾ-ում. փաստաբանները ներքին հետաքննություն են սկսել
| | |
1363 | 0
Facebook
COMMENT.am