Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

19:52, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն ավելացնելու մասին:

«Գարունը կատարյալ ժամանակ է այս արևոտ երկիրն ուսումնասիրելու համար: Թռչենք՝ լողալու լեգենդար Սևանա լճում, երթևեկելու՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով և քայլելու՝ երեկոյան Երևանում»,- նշված է «Պոբեդա» -ի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, այս տարվա հունիսի 1-ից ավիաընկերությունը Ռուսաստանից Հայաստան շաբաթական 4 թռիչք կիրականացնի:

Մասնավորապես, յուրաքանչյուր հինգշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա-Գյումրի և հակառակ ուղղությամբ, շաբաթ օրերին՝ Սոչի-Գյումրի և հակառակ, ուրբաթ օրերին՝ Կրասնոդար-Գյումրի և հակառակ, իսկ հունիսի 2-ից, յուրաքանչյուր կիրակի նաև Մինվոդի-Գյումրի և հակառակ ուղղություններով:

4035 | 0
Facebook