Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

19:28, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ ՀՀ նախագահը փաստաթուղթն ստորագրել է այսօր` մայիսի 4-ին։

Հիշեցնենք` Աբրահամյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հունիսի 12-ին։ Մինչ այդ` 2018թ. դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարը, զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ 2019թ. սեպտեմբերի 17–ին նրան «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում է շնորհվել։

| | |
1466 | 0
Facebook