Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

19:20, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են Օնիկ Գասպարյանի փաստաբանները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

| | |
1917 | 0
Facebook