Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սույն անձը չի մերժել միջնորդների գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ շուստրի կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը»․ Ա․ Բաբաջանյան

17:08, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Սույն անձը չի մերժել միջնորդների գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ շուստրի կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը»․ Ա․ Բաբաջանյան

«Ալիևը, ցավոք, յուրացնում է գրավածը, և մեզ մնում է միայն հարց տալ՝ իսկ մենք ի՞նչ էինք անում մեր գրավածի հետ»,- այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունենալիս, անդրադառնալով Սուրբ Ղազանչեցոցի ճարտարապետական տեսքի փոփոխմանը, ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

« 25 տարի տարածքներն ամբողջությամբ թողել էինք այսօրվան և1998-ին, գալով իշխանության, մարդը դադարեցնում է Լաչինի վերաբնակեցման պետական ծրագիրը, իսկ 2004-ին գլուխ էինք գովում, թե ԵԱՀԿ մոնիթորինգը ազատագրված տարածքներում վերաբնակեցման փաստ չի արձանագրել։ Իհարկե, այդ տարածքները դառնում էին մասնավոր անձանց հարստացման աղբյուր»,- նկատեց Բաբաջանյանը։

«Տարիներ ի վեր սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար կերտած վոինը գնում միջնորդների մոտ, տարածքները հանձնելու մասին խելոք հանձնառություններ էր վերցնում, գալիս ժողովրդի մոտ հերոսական կերպար էր ընդունում, հողերը ոչ մի դեպքում չհանձնելու մերժողական հայտարարություններ անում՝ այն դեպքում, երբ սույն անձը մինչև իսկ Հայաստանի սուվերեն տարածքը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիր է քննարկել և չի մերժել միջնորդների գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ բոլոր առաջարկները մերժվելու են Ադրբեջանի կողմից, որ շուստրի կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը, Ռուսաստանը, Ամերիկան մշտապես դիմակայության մեջ կլինեն, մենք էլ կկարողանանք ամեն անգամ շրջանցել հերթական ռիսկը»,- նշեց Բաբաջանյանը։

| | |
1821 | 0
Facebook