Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես էլ եմ եղել չինովնիկ, Քոչարյանն էլ. ո՞նց ա նա այսքան ունեցվածք ձեռք բերել». Արամ Մանուկյան

16:44, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Ես էլ եմ եղել չինովնիկ, Քոչարյանն էլ. ո՞նց ա նա այսքան ունեցվածք ձեռք բերել». Արամ Մանուկյան

Այսօր շարունակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։

Երկրորդ նախագահը ՀԱԿ փոխնախագահից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։

«Ես Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու, նեղացնելու, զրպարտելու մոտիվացիա չեմ ունեցել ու չունեմ: Իմ բոլոր հայտարարությունները վերաբերում են միայն նրա պաշտոնավարման տարիներին, ասածներս միայն գնահատականներ են Ռ. Քոչարյանի գործունեությանը»,- դատական նիստի ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Նախկին պատգամավորը թվեց ժամանակին մամուլում հրապարակված Քոչարյանի սեփականությունների, նրա ընտանիքին պատկանող ընկերությունների ցանկը, ապա հավելեց. «Ես էլ եմ եղել չինովնիկ, պետական աշխատող, Քոչարյանն էլ. պետական պաշտոնյան ո՞նց ա սա ձեռք բերել: Էս հարցը դուք ձեր մեջ տվեք, հարգելի՛ դատարան»:

| | |
2266 | 0
Facebook