Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունների միակ նպատակը Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովումն է իր իսկ կողմից». Էդգար Ղազարյան

15:36, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Ընտրությունների միակ նպատակը Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովումն է իր իսկ կողմից». Էդգար Ղազարյան

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում ա՝ մեր կուսակցության նախընտրելի թեկնածուն Գ. Ծառուկյանն է: Պարոն Մելքումյան ջան, բա որ լավ վարչապետի թեկնածու ա, ինչի՞ չեք առաջադրում»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա անդրադարձավ նաև ԼՀԿ-ին. «Էդմոն Մարուքյանն ասում ա՝ ես վարչապետի շատ լավ թեկնածու եմ, եթե առաջադրվեմ՝ նույնիսկ «Իմ քայլից» շատերն ինձ կընտրեն, ասում եմ՝ շատ լավ»: Լրագրողները նկատեցինն՝ այդ դեպքում վարչապետը կգնա պլան Բ-ին. «Դա արդեն արկածախնդրություն ա, ապօրինություն ա»,- պատասխանեց Ղազարյանը: Վերջինի կարծիքով՝ այս ընտրությունների միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովումն է իր իսկ կողմից. «Թող առանձին օրենք ընդունեն նրա անձնական անվտանգության մասին, թող անվտանգ ապրի, բայց մեր հասարակության անվտանգությունը չկործանի»:

| | |
857 | 0
Facebook