Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը

14:32, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը

76 տարեկանում կորոնավիրուսից մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը, РИА Новости-ին հայտնել են ՌԴ պետական կրկեսի մամուլի ծառայությունից:

«Միխայիլ Աշոտի Բաղդասարովը մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել:

Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945-ին՝ Բաքվում։ 1973-ից սկսել է սեփական ծրագրով հանդես գալ կրկեսում։

Բաղդասարովի երեխաները՝ Արթուրն ու Կարինան, հայտնի վագրեր վարժեցնողներ են։

4907 | 0
Facebook