Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա». Գ. Ծառուկյան

13:04, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա». Գ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հանդիպում է անցկացրել համակիրների հետ, որի ժամանակ անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին: «Ես ուսումնասիրել եմ, նայել եմ, քննարկել ենք, որ 2 մլն 200 հազար քաղաքացի կքած է տարատեսակ վարկերի բեռի տակ, 2 մլն քաղաքացու վարկը մինչև 3 մլն դրամ է, դրանց պետք է երկու ամսվա մեջ ներում շնորհվի: Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա, գոյատևում են, ամեն օր մտածում՝ ոնց անեն, որ ունեցվածքը չկորցնեն»: Նրա խոսքով՝ տնտեսությունը զարգացնելու համար պետք է բարելավել ներդրումային միջավայրը, զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, ինչը վերջին տարիներին բացասական ցուցանիշներ է գրանցում:

6204 | 0
Facebook