Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հարցը մնում է քննադատության և կոչերի մակարդակում». Աննա Կոստանյան

17:24, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Այս հարցը մնում է քննադատության և կոչերի մակարդակում». Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից «վերականգնման» անվան տակ ապամոնտաժվում և ոչնչացվում է հայկական մշակութային արժեքներից մեկը՝ օկուպացված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարը։

Մի ազգ, որի դեմ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ամենաբարձր պետական մակարդակով ատելություն է տարածում, չի կարող վերականգնել նրա մշակութային արժեքները:

Նպատակը շատ պարզ է՝ ջնջել հայկական ներկայությունն ու հետքը այս տարածաշրջանում:

Արցախում հայկական քրիստոնեական մշակույթն այլոց վերագրելու որդեգրած քաղաքականությունը բազմիցս քննադատության է ենթարկվել պատմաբանների և մշակութաբանների կողմից։

Սա է պատճառը նաև, որ Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական ​​խմբին այցելել տարածաշրջան՝ հայկական մշակութային արժեքների դեմ ամենօրյա վանդալիզմը կանխարգելելու նպատակով:

Ավաղ, այս հարցը մնում է քննադատության և կոչերի մակարդակում, մինչդեռ միջազգային մակարդակում գործնական քայլեր գրեթե չեն արվում կամ առնվազն տեսանելի չեն, այլապես ինչո՞ւ է ադրբեջանական այս կործանարար գործունեությունը շարունակվում:

Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին», Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), Կապույտ վահան միջազգային կազմակերպությանը, որոնց նպատակն է հակամարտության գոտում գտնվող ժառանգության պահպանությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հայկական մշակութային արժեքները փրկելու համար:
     Այս կապակցությամբ քիչ առաջ մի շարք նույնաբովանդակ պաշտոնական գրություններ եմ ուղարկել վերոնշյալ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, ինչպիսիք են՝ CNN CNN International BBC News Reuters TASS»։

| | |
930 | 0
Facebook
COMMENT.am