Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ երբվանի՞ց Շուշին Ադրբեջան դարձավ, ա՛յ պատուհասներ». Կարինե Հարությունյան

12:08, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Այդ երբվանի՞ց Շուշին Ադրբեջան դարձավ, ա՛յ պատուհասներ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ԻՔական պատգամավորն ասում է՝ «Ղազանչեցոցի գմբեթը քանդվում է՝ վերացնելու Ադրբեջանում ցանկացած հայկական ինքնության նշում»:
     Ո՞ւմ եք ասում, ա՛յ ազգակործաններ: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի գմբեթը քանդվում է, որովհետև այդ դո՛ւք էիք, որ Շուշին նվիրեցիք Ալիևին, իսկ նա ինչ ուզի՝ կանի այդ նվերի հետ: Երբ բերաններդ բացում եք, մտածեք՝ ոնց եք բացում ու առհասարակ իրավունք ունե՞ք բառ անգամ արտաբերելու:
     Հ.Գ. Էլ չասած՝ «Ադրբեջանում հայկական ինքնության» արտահայտության մասին: Այդ երբվանի՞ց Շուշին Ադրբեջան դարձավ, ա՛յ պատուհասներ»:

| | |
2276 | 0
Facebook
COMMENT.am