Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միջազգային հանրությունն առավել ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորմանը, քան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի օգտագործմանը». Ջուլֆալակյան

12:52, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Միջազգային հանրությունն առավել ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորմանը, քան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի օգտագործմանը». Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոնդոնում ընթանում է Մեծ Յոթնյակի երկրների ԱԳՆ-ի հանդիպումը։

Ի թիվս տարբեր խնդիրների՝ քննարկվելու է նաև ռուս ընդդիմադիրներից մեկի հանդեպ 2020թ. օգոստոսին, մեջբերում՝ «քիմիական զենքի օգտագործման և «նովիչոկ» նյութով նրա թունավորման հարցը» (մեջբարման ավարտ)։

Մի կողմ դնենք, թե ամենից շատ ովքեր էին հետաքրքրված այդ գործչի թունավորմամբ և ով, ինչ ստացավ այդ գործողությունից։

Արձանագրենք, որ փաստորեն միջազգային հանրությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորման փորձին (որից, ի դեպ, ոչ ոք չի մահացել), քան 44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակչության հանդեպ քիմիական զենքի բազմակի և բացահայտ օգտագործմանը (զոհերի թիվը դեռ պարզ չէ)։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հումանիստական արժեքների և մարդու իրավունքների մասին։

Ուղղակի պետք է ուժեղ լինել և պայքարել սեփական իրավունքների համար»։

| | |
676 | 0
Facebook