Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոսկվայի պայմանագրի ազդեցությունը դեռ երկար ժամանակ զգացնել կտա». Մ. Յալանուզյան

03:12, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
«Մոսկվայի պայմանագրի ազդեցությունը դեռ երկար ժամանակ զգացնել կտա». Մ. Յալանուզյան

Լրագրող Միքայել Յալանուզյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Ճիշտ է՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակն արդեն անցել է, բայց ազդեցությունը դեռ երկար ժամանակ զգացնել կտա։
     «Նախիջևանի հարցում թուրքերի ճնշումը Խորհրդային Ռուսաստանի վրա շարունակվում է անգամ 1921 թ. փետրվարին, երբ հայտնի էր խորհրդաժողովի ժամկետը։ Փետրվարի սկզբին թուրք գործակալների հրահրումով նոր խռովություն է բռնկվում Ջահրի գյուղում, որտեղ ձերբակալվում են խորհրդային իշխանության ներկայացուցիչները։ Զուգահեռաբար թուրքերը զինում են Ջուլֆայի տեղական ուժերին՝ մոտ 800 հոգու, որոնք պետք է օգնության հասնեին Ջահրի, սակայն Կարմիր բանակի ստորաբաժանումները կարողանում են ճնշել խռովությունը։ 1921 թ. փետրվարի 3-ին Վելիբեկովը զեկուցում է, որ թուրքերի վերաբերմունքը խորհրդային իշխանության ներկայացուցիչների հանդեպ «որոշակիորեն թշնամական է»։ «Նրանք նպատակադրվել են զավթել Նախիջևանի շրջանը և այդ խնդրի իրագործման համար ձեռնարկում են բոլոր միջոցները։ Նախիջևանի շրջանում առանձնապես իրական մեծ ուժ չունենալով՝ նրանք ձգտում են օգտագործել տեղական հակահեղափոխական տարրերին»,— գրում էր Վելիբեկովը»։

| | |
1715 | 0
Facebook
COMMENT.am