Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գերիների՞ն են վերադարձրել, որ ատամնաշարերն են ցուցադրում». համացանցը քննարկում է ՔՊ-ականների պահվածքը

23:16, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Գերիների՞ն են վերադարձրել, որ ատամնաշարերն են ցուցադրում». համացանցը քննարկում է ՔՊ-ականների պահվածքը

Համացանցում քննարկումներ ու մեղադրանքների նոր ալիք են բարձրացրել Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատարի ելույթի ժամանակ արված լուսանկարները: Լուսանկարներում Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանն ուրախ ծիծաղում են, իսկ վերջին երկուսը մատնանշում են մեկմեկու:

Ֆեյսբուքյան տիրույթում բազմաթիվ օգտատերեր հրապարակել են լուսանկարները, որոնք արժանացել են բացասական մեկնաբանությունների տարափի, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորև.

«Ժողովուրդը սգի մեջ ա, իսկ «ժողովրդին ներկայացնող» իշխանականները հրճվում են, երջանիկ են»,

«Գերիների՞ն են վերադարձրել, որ ատամնաշարերն են ցուցադրում, անմեղսունակները»,
     «Տեսնես ինչի՞ վրա են այդքան ուրախ...հազարավոր զոհերի՞ , կորցրած հողերի՞ , թշնամիով խեղդված Սյունիքի՞ ,անհայտ ճակատագրով Արցախի՞, անկում ապրող տնտեսությա՞ն, շուկայական լայնամասշտաբ գնաճերի՞, չվերադարձվող գերիների՞ ....չէ էլի, ասեք՝ իմանանք, մենք էլ ժպտանք, թե չէ ութ ամիս է ՝ ժպիտը մոռացել ենք ինչ է... Տեսնես՝ ցինիզմն ու անինքնասիրությունը սահմաններ ունեն»,

«Խրախճանք հազարավոր նահատակների, կորցված հայրենիքի, հարյուրավոր գերիների, կործանման եզրին հասցված Հայաստանի պետականության ու էլի շատ ու շատ բաների պարագայում»,

«Ինչ էլ ուրախ եք: Երեկ Եռաբլուրում էինք: Չէինք համարձակվում առաջ քայլել, չէինք համարձակվում խոսել: Բառերը կորցրել էին իմաստը և տիեզերքը կարծես կանգ էր առել: Շարժվում ու խոսում էին միայն հպարտ հայրենիքի խոնարհված դրոշները: Եվ հիմա նայում եմ այս նկարներին ու ոչ մի տրամաբանական կապ չեմ կարողանում գտնել այս մարդկանց ու մեր բազմաչարչար հայրենիքի միջև, այս մարդկանց ու իրենց գերի հայրերին սպասող երեխաների միջև: Ամեն նիստից առաջ մի շրջայց է պետք կատարել Եռաբլուրում, հասկանալու համար ինչ է հայրենիքն ու պատասխանատվությունը հայրենիքի, հազարամյա ժողովրդի առջև: Դուք երջանկանալու բարոյական իրավունք չունեք, քանի սգում է երբեմնի լուսավոր ազգը»

| | |
4748 | 0
Facebook
COMMENT.am