Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել

21:56, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է. «2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող` բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար, գումարին տիրանալուց անմիջապես հետո չեզոքացնելով կապի բոլոր միջոցները:
     Նկատի ունենալով, որ խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նկարագրված դեպքը շարունակվում է պարբերաբար կրկնվել, ուստի կոչ ենք անում ԱՀ քաղաքացիներին զերծ մնալ անծանոթ կամ կասկածելի անձանց հետ անվստահելի գործարքներից, իսկ սույն հրապարակմամբ ներկայացված իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը»:

| | |
1034 | 0
Facebook
COMMENT.am