Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լեհաստանում ՀՀ դեսպանատունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Փաշինյանն ու Այվազյանը յուրացրել են իշխանությունը». Էդգար Ղազարյան

21:48, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Լեհաստանում ՀՀ դեսպանատունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Փաշինյանն ու Այվազյանը յուրացրել են իշխանությունը». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստի մասին։ Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 3-ին ստորագրված պաշտոնական գրություններում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակել է ՀՀ վարչապետ, իսկ Արա Այվազյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի հիմքով ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի համապատասխան հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը։ Այս երկու անձանց գործողություններում հստակ կերպով նկատելի են ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրությունը»։

| | |
3490 | 0
Facebook