Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսական ռազմաբազայի երկու հենակետերը ոչ թե Սյունիքը պաշտպանելու, այլ թշնամուն հանձնելու համար են». Հայկ Մարտիրոսյան

21:36, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ռուսական ռազմաբազայի երկու հենակետերը ոչ թե Սյունիքը պաշտպանելու, այլ թշնամուն հանձնելու համար են». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր երկու հենակետերը Սյունիքում ոչ թե Սյունիքը պաշտպանելու, այլ այն թշնամուն հանձնելու համար են:
     Նախքան մի բան մեկին վաճառելը նախ պետք է այն ունենալ և լիովին տնօրինել: Ուրիշի ունեցվածքը երրորդ կողմին անհնար է վաճառել` առանց դրան տիրանալու: Տիրանալու լավագույն մեթոդը` պաշտպանելու անվան տակ այն ռազմակալելն ու հետո սեփական գործարքով օտարելն է:
     Հիմա ռազմակալում են, հընթացս գաղտնի բանակցում են, հետո անպայմանորեն փորձելու են հանձնել, երբ պայմանավորվածությունը վերջապես կայանա: Հակառակը պնդողները ծառայում են նույն թշնամու շահերին»:

| | |
3249 | 0
Facebook