Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ակցիաներ Կոլումբիայում. կա 17 զոհ

20:44, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Բողոքի ակցիաներ Կոլումբիայում. կա 17 զոհ

Առնվազն 17 մարդ է մահացել վերջին մի քանի օրը Կոլումբիայում անցկացվող ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է Efe Eme-ն: Ըստ աղբյուրի, զոհերի թվում կա մեկ ոստիկան: Վիրավորում է ստացել 800 մարդ, այդ թվում՝ 457 իրավապահ:

Բողոքի ցույցերին, որոնք ընթացել են ապրիլի 28-մայիսի 2-ը, մասնակցել է շուրջ 238 հազար մարդ:

Ցուցարարները բողոքում են հարկաին փոփոխությունների դեմ: Անկարգություններ են արձանագրվել Բոգոտայում, Կալիում, Մեդելյինում և այլ քաղաքներում: Ուրբաթ օրը կառավարությունը համաձայնել է փոփոխություններ մտցնել ռեֆորմում, սակայն ակցիաները շարունակվել են:

5821 | 0
Facebook