Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանն էլ ոչ մեկին պետք չէ». Արթուր Դանիելյան

19:28, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանն էլ ոչ մեկին պետք չէ». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը կայուն ծանր է: ԱՄՆ-ն պնդում է, որ Արցախի կարգավիճակը պետք է քննարկել (սա դեռ չի նշանակում, որ իրենք դա իրականում ուզում են): Ռուսաստանը պնդում է, որ հիմա չի կարելի կարգավիճակի հարց քննարկել: Պարզ է, որ էդ «հիման» կախված է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ մտնելու հետ, ինչը չի ստացվում: Ադրբեջանը չի կարում գա, մասնակցի ԵԱՏՄ նիստին, քանի որ Հայաստանը դա արգելափակում է: Հայաստանն Ադրբեջանին արգելափակում է, իբր թե, գերիների չլուծված խնդրի պատճառով: Իրականում, թե՛ գերիները, և թե՛ հրավերի բացակայությունն ընդամենը հարմար առիթներ են: Իսկ հարմար է դա, որովհետև Ռուսաստանն էլ ոչ մեկին պետք չէ: Հայերիս այն պետք էր, որ թուրքերից պաշտպանի, թուրքերին այն պետք էր, որ չպաշտպանի: Իրավիճակի միակ լուծումը կարող էր լինել իշխանափոխությունը կա՛մ Հայաստանում, կա՛մ Ադրբեջանում: Բայց եթե հեռացնեն Փաշինյանին, ապա հաջորդը պիտի իր վրա ստանձնի Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու առաքելությունը, ինչը քչերը կհամաձայնվեն անել: Իսկ Ալիևին հանելը էս պահին անհնար է, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ հաջորդը չի շարունակի նույն գիծը: Հետո, դուզը խոսենք, եթե դավաճան վիժվածքին հանել չի ստացվում, տո դաժը մոր քֆուր կերած տպերը զուտ ձևի համար մի թեկնածու չեն առաջադրում, ո՞նց են հաղթանակած դիկտատորին հեռացնելու:
     Նենց որ իմացեք՝ ընտրություններում սա ինչ թիվ ուզի կնկարի, պառլամենտական «ընդդիմությունը» ձևի համար հետընտրական պրոցես ա բեմադրելու, դիմելու են ՍԴ, ՍԴ-ն զմռսելու է ընտրության արդյունքները: Ու տենց...
     Հ.Գ. վերջն ի՞նչ պարզվավ, սրան «բոլո՞րն» էին փող տալիս, թե՞ այնուամենայնիվ ոչ «բոլորը»»:

| | |
4758 | 0
Facebook
COMMENT.am