Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը

17:36, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի և կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:

Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 32 հարց:

| | |
582 | 0
Facebook