Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի պաշտոնյաների հոխորտանքները սադրիչ բնույթ ունեն». Նաիրի Հոխիկյան

16:20, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանի պաշտոնյաների հոխորտանքները սադրիչ բնույթ ունեն». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտոնյաների հոխորտանքները, թե հունիսին Ստեփանակերտը ևս կանցնի իրենց հսկողության տակ, կրում են սոսկ սադրիչ բնույթ և նպատակ ունեն նոր խուճապ առաջացնել հայ հանրության մեջ, Արցախում բնակվող մեր հայրենակիցների շրջանում արտագաղթ հրահրել։

Անկախ ներքաղաքական պայքարից, անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք պարտավոր ենք թշնամու դեմ պայքարում լինել միասնական և ներքին դաշտում միմյանց նկատմամբ միավորներ հավաքելու համար չտրվել սադրանքների։

Պետականությունը վեր է ամեն ինչից»։

| | |
1210 | 0
Facebook
COMMENT.am