Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունների ցածր մասնակցությունը ձեռնտու է մի ուժի՝ այս իշխանությանը». Է. Մարուքյան

16:12, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ընտրությունների ցածր մասնակցությունը ձեռնտու է մի ուժի՝ այս իշխանությանը». Է. Մարուքյան

Այսօր ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ քաղաքացիներին կոչ արեց գնալ և ակտիվ մասնակցություն ցուցաբերել. «Ժողովուրդ ջան, պետք է գնալ ընտրության: Ընտրության չգնալ, նշանակում է չօգտվել էն հնարավորությունից, որը հիմա ստեղծվել է բոլորիս ջանքերով: Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա փոփոխություն բերելու էս երկրին: Այսինքն՝ չգնալ ընտրության, նշանակում է պահպանել այս վիճակը»,- կարծիք հայտնեց ԼՀԿ ղեկավարը:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ընտրությունների ցածր մասնակցությունը ձեռնտու է մի ուժի, դա այս իշխանությունն է: Չգնալը՝ հավասար է իրենց ընտրելուն: Անպայման պետք է բոլորը գնան ընտրության»,- հորդորեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

| | |
668 | 0
Facebook
COMMENT.am