Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ապագա կա» կարգախոսով իշխանությունն անփոփում է իր գործունեության շրջանը». Էդմոն Մարուքյան

15:52, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
««Ապագա կա» կարգախոսով իշխանությունն անփոփում է իր գործունեության շրջանը». Էդմոն Մարուքյան

«Էս իշխանությունը երեք տարվա իր կառավարման արդյունքում կարգախոս է բերել շրջանառության մեջ, որը հետևյալի մասին է՝ «Ապագա կա»: Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա՞, թե՞ չկա: Երեք տարի էնպես են կառավարել երկիրը, որ հարց է առաջացել և այսօր պետք է մարդուն համոզես, ասես՝ ապագա կա, ապագա կա, որ ինքը հավատա, որ ապագա կա»,- Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլի» նախընտրական կարգախոսին, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս կարգախոսով իշխանությունն անփոփում է իր գործունեության շրջանը. «Ինքը ոնց ա աշխատել, որ ապագան դարձել ա հարցական»:

| | |
758 | 0
Facebook