Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում». Էդմոն Մարուքյան

15:20, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում». Էդմոն Մարուքյան

«Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում: Ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, և նա պետք է քայլեր անի ճգնաժամը լուծելու: Մենք ենք ընդառաջել, որ լինեն ընտրություններ, և եթե անընդհատ շահարկվի, եթե մի բան եղավ՝ մենք նորից կընտրենք, ապա դա անլուրջ է և չի լուծի ճգնաժամը, և տեղի կունենա այն, ինչ շարունակաբար տեղի է ունենում մի քանի ամիս»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ատելության և սպառնալիքի խոսքի տարածումից:

«Մենք պատրաստել ենք հայտարարության տեքստ, որի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չի օգտագործվելու: Այն ուժերը, որ կմիանան այդ տեքստին, հանձնառություն կստանձնեն, որ քարոզարշավի ընթացքում զերծ կլինեն ատելության, սպառնալիքի խոսքից»,- ասաց Մարուքյանը:

| | |
610 | 0
Facebook
COMMENT.am