Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոտքի վրա ո՞ր օրինագիծն էիք քննարկում Նիկոլ Փաշինյանի հետ». լրագրողը՝ Վլադիմիր Վարդանյանին

14:16, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ոտքի վրա ո՞ր օրինագիծն էիք քննարկում Նիկոլ Փաշինյանի հետ». լրագրողը՝ Վլադիմիր Վարդանյանին

Նիկոլ Փաշինյանի հետ խոսում էիք բավականին երկար, ի՞նչ հարց էիք քննարկում, ի՞նչ մտահոգություններ կան, այսօր Աժ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի այս հարցին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Մենք քննարկում էինք պետաիրավական հանձնաժողովին առնչվող օրինագծեր: Դիտարկմանը՝ ոտքի վրա ո՞ր օրինագիծն էիք քննարկում, արձագանքեց. «Քննարկում էինք տարբեր՝ ունենք ԸՕ նախագիծ, ունենք Քրեադատավարական նոր օրենսգիրք, որի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»:

Անդրադառնալով սահմանների անվտանգությանն առնչվող հարցին՝ ասաց. «Հերիք եղավ, բոլ եղավ, չի՛ կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել փոքր միջանձնային հարաբերությունները պարզելու բան: Մեզ բոլորիս համար համար մեկ պարտականություն է հանդիսանում ապահովել երկրի անվտանգությունը: Դրա համար պետք է գործ անել և ոչ թե այս և այն կերպ մանիպուլյատիվ դատողություններ անել, ինչն ավելի է վտանգում երկիրը»:

| | |
891 | 0
Facebook