Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը». Նիկոլ Փաշինյան

14:25, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը». Նիկոլ Փաշինյան

Եզրափակիչ ելույթ ունեցավ «Իմ քայլի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով բարձրացված մի շարք հարցերի: «Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել և այն հիմնված է եղել նախևառաջ հայ-ռուսական համատեղ զորախմբի ու ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ի ցույց դնել, թե մի շարք կայացված որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի մարզի համար, նրանք իրավիճակը խորը չեն գնահատում, որովհետև տեղի է ունեցել հակառակը. ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով, բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է համատեղ մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն. գոյություն ունի պայմանագիր»,- ասաց վարչապետի թեկնածուն: «Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես նախկինում էլ ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ-ի սահմանների վրա: Իսկ որո՞նք են այդ սահմանները՝ այդ սահմանների նկարագրությունը տվել է Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Հիմա այս դահլիճում մարդիկ կան, ովքեր թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն այստեղ և ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց այդ մարդիկ հիմա քափ քրտինիքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն այդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն: Բայց մեկը կարո՞ղ է այս տրամաբանությունն ինձ բացատրել»:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Փաշինյանը հայտարարեց. «Մեկը կարա՞ բացատրի՝ նորմալ ա՞, որ ասում են՝ 5000 զոհ տարավ, կոտորեց... Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի, մարմիններով իրար կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը....Նույն խրամաբջջի մեջ ականանետի պայթյունից էդ տղան զոհվել ա, իմ որդին՝ չէ, ո՞վ ա որոշել դա: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել ա Ավարայրի դաշտում, Սարդարապատում, որովհետև համարել ենք, որ պետք է պայքարենք»:

5377 | 0
Facebook