Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մեկ բարոյական իրավունք չունի մեզ պարտադրի Արցախ գնանք, անգամ պրեզիդենտը». Կումայրի համայնքի ղեկավար

12:44, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ոչ մեկ բարոյական իրավունք չունի մեզ պարտադրի Արցախ գնանք, անգամ պրեզիդենտը». Կումայրի համայնքի ղեկավար

«Պետության կողմից տրվող բնակարանների վարձավճարների հետ կապված, որ որպես հյուրընկալող փոխանցվում էր, բավականին խնդիրներ կան: Շատ ընտանիքներ մի փաստաթղթի պատճառով չեն կարողանում այդ օգնությունից ստանալ: Հետաքրքրվող չկա անգամ, թե այդ մարդիկ որտեղ են բնակվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Կումայրի համայնքի ղեկավար Արտավազդ Խանդոյանը:

Նա նշեց, որ այս պահին 10 ընտանիք չի կարողանում ստանալ այդ ծառայությունների օգնությունից. «Բոլորի դռները թակել ենք՝ էսօր-վաղը, էսօր-վաղը...»:

Ինչ վերաբերում է տեղահանված քաշաթաղցիների՝ Արցախի շրջաններ տեղափոխվելուն, վերջինն ասաց. «Ոչ մեկ բարոյական իրավունք չունի մեզ պարտադրի Արցախ գնանք, անգամ պրեզիդենտը: Թող ստեղծեն պայմաններ, մարդիկ ուզենան՝ ինքնակամ կգնան»:

| | |
1826 | 0
Facebook
COMMENT.am