Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լոս Անջելեսի փողոցներից մեկում մի օր հանդիպելու եմ նրան ու հարցնեմ». Ռոբերտ Մարգարյան

12:36, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Լոս Անջելեսի փողոցներից մեկում մի օր հանդիպելու եմ նրան ու հարցնեմ». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակի օրը Լոս Անջելեսում տեղի է ունեցել 44 օր մի ամբողջ ժողովրդի իր ստերով խաբած, իսկ այս օրերին ԱՄՆ-ում անհոգ ապրող արծրուն հովհաննիսյանի գրքի շնորհանդես-գինեձոնը:

Հոկտեմբերի 19-ին, երբ թշնամին արդեն Իշխանաձորում էր ու ինձ պես շատերը մտահոգությամբ գրում էին, որ եթե հաղթում ենք, ապա թշնամին ի՞նչ է անում Հայաստանի սահմանների մերձակայքում, հիշյալ անձը մեզ ամոթանք տալով հոխորտում էր, թե մենք ամաչելու ենք մեր գրածի համար:

Հաստատ մի օր Լոս Անջելեսի փողոցներից մեկում հանդիպելու եմ նրան ու հարցնելու եմ, իսկ ինքն արդյոք այսօր ամաչո՞ւմ է մեզ հրամցրած ստերի համար»:

| | |
2677 | 0
Facebook
COMMENT.am