Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միացյալ Նահանգները հետևում է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշմանը». Բլինքեն

14:12, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Միացյալ Նահանգները հետևում է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշմանը». Բլինքեն

ԱՄՆ-ն «ուշադիր հետևում է» Ուկրաինայի սահմաններից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացին (զորքերի հետքաշմանը)»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
     Ավելի վաղ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեսնում է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի նահանջը.
     «Ուկրաինայի հետ սահմանին ավելի շատ ուժեր են կենտրոնացված, քան ցանկացած պահի մինչ 2014 թվականը, երբ Ռուսաստանը փաստացի ներխուժեց երկիր։ Չեմ կարող ասել, որ մենք տեղյակ ենք Պուտինի մտադրությունների մասին։ Եվ այս իրավիճակում նրա վարքագծի անթիվ տարբերակներ կան: Այն, ինչ մենք կարող ենք դիտարկել վերջին մի քանի օրվա ընթացքում, ակնհայտորեն, որոշ զորքերի հետքաշման մասին որոշումն է, և դրանց մի մասն արդեն իսկ սկսել է դուրս բերվել»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը:
     Բլինքենը մայիսի 5-6-ը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

2253 | 0
Facebook