Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ

12:12, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ 2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։

Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում»։

| | |
316 | 0
Facebook