Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բավակա՛ն է պետական մակարդակով մարդկանց խաբել, բավակա՛ն է». տեղահանված քաշաթաղցիներ

12:20, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Բավակա՛ն է պետական մակարդակով մարդկանց խաբել, բավակա՛ն է». տեղահանված քաշաթաղցիներ

«Երեկ Ստեփանակերտից Խանումյան Հայկն էր եկել, որն իր տեսակետը հայտնեց՝ ասելով, որ քաշաթաղցիները՝ բոլորը, պետք է գան, տեղավորվեն, որպեսզի շենացնենք Արցախը, նորից վերաբնակեցնենք. սիրով, հասկանում ենք, ընդունում ենք, պետականամետ որոշում է, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի հարավային թևի բնակիչներին, նրանք բոլորը վերաբնակեցվածներ են, նրանք 30 տարի շարունակ արյուն-քրտինք են թափել, տուն-տեղ են դրել, և մի ձեռք հագուստով դուրս են եկել: Եվ հիմա էս մարդկանց համոզել, որ գնան Մարտակերտի եսիմ որ գյուղերը նորից տուն-տեղ դնեն, հող մշակեն... Ասում են՝ մենք ձեր տունը կսարքենք, գույքն էլ հետը, չեք գա՝ ոչինչ չեք ստանա»,- ներկայացնելով իրենք խնդիրը՝ բողոքում էին Կառավարության դիմաց ակցիա իրականացնող, սեփական տունն ու գույքը կորցրած Քաշաթաղի բնակիչները:

«Մենք խնդրում ենք Կառավարությունից՝ էս որոշումները, որ կայացնում են, թող համաձայնեցնեն: Ես տարբերակում չեմ դնում՝ Հայաստան-Ղարաբաղ, Ղարաբաղի համար իմ տղան կռվել է: Էստեղ հավաքված մարդկանց հասկացեք վերջապես: Բավակա՛ն է պետական մակարդակով մարդկանց խաբել, բավակա՛ն է»,- ասում էր տեղահանվածներից մեկը:

| | |
568 | 0
Facebook