Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՛չ ես եմ հաստատել երեկվա դեպքը, ո՛չ Արթուր Վանեցյանը». Թագուհի Թովմասյան

12:00, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ո՛չ ես եմ հաստատել երեկվա դեպքը, ո՛չ Արթուր Վանեցյանը». Թագուհի Թովմասյան

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, ըստ որի ինքը ՀՀԿ-Վանեցյան դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն է, ասաց. «Մի կայք էլ գրել է, որ ես վերջնականապես որոշել եմ, որ Ռ. Քոչարյանի հետ եմ գնալու՝ 3-րդ համար: Եթե ուզում եք որևէ տեղեկություն գրեք, ճշտեք, նոր: Համենայն դեպս ոչ ես եմ հաստատել երեկվա դեպքը, ոչ Արթուր Վանեցյանը, հետևաբար խոսել մի բանի մասին, որի երկու դերակատար կողմերը չեն հաստատում, աբսուրդ է: Ասել եմ, որ բոլորից առաջարկներ ունեմ, ու ուզում եմ հավաստիացնել, որ ունեմ մի շարք հարցեր՝ մեր երկրի անվտանգության, արժանապատվության, Արցախի ապագայի վերաբերյալ ու այս հարցերի պատասխանները պետք է ստանամ այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որպեսզի հասկանամ՝ իմ քաղաքական ապագան ում հետ կառուցեմ»:

| | |
1837 | 0
Facebook