Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանում՝ Տաջիկստանի հետ հակամարտությունից տուժածների թիվը հասել է 183-ի

11:52, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Ղրղզստանում՝ Տաջիկստանի հետ հակամարտությունից տուժածների թիվը հասել է 183-ի

Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության հետևանքով Ղրղզստանում տուժածների թիվը հասել է 183-ի: Այդ մասին մայիսի 3-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հանրապետության առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլտոնբեկովան: Սոլտոնբեկովայի խոսքով՝ նրանցից 99-ը շարունակում են բուժում ստանալ երկրի հիվանդանոցներում։
     Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հակամարտության ընթացքում զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ:
     Հիշեցնենք՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունն ապրիլի 29-ին վերածվել էր 2 երկրների զինված դիմակայության:

3413 | 0
Facebook