Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին». Րաֆֆի Հովհաննիսյան

10:08, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը.

«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:

Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են և՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչև հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:
     Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:

3611 | 0
Facebook