Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը հայտարարել է, որ Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում

10:32, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Բլինքենը հայտարարել է, որ Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ռազմական առճակատումը հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Չինաստանը մի երկիր է, որն ունի ռազմական, տնտեսական և դիվանագիտական ներուժ՝ «կարգուկանոնին մարտահրավեր նետելու» համար։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակն է «ոչ թե զսպել Չինաստանին», այլ «պահպանել սահմանված կարգը», որին ՉԺՀ-ը «մտադիր է մարտահրավեր նետել»:
     «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանը սկսել է ավելի ռեպրեսիվ քաղաքականություն վարել երկրի ներսում, իսկ նրա արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի ագրեսիվ։ Դա փաստ է»,- նշել է պետքարտուղարը։

2204 | 0
Facebook