Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված». Բաբաջանյան

09:52, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված». Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Այսօր մամուլի ազատության օրն է։
     Ազատ և անկախ լրատվամիջոցը ժողովրդավարական ցանկացած հասարակության կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչն է։ Միևնույն ժամանակ ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ։
     Հայաստանում համավարակի պայմաններում և պատերազմից հետո ստեղծված դժվարագույն պայմանները հրամայական են դարձնում լրագրողական պրոֆեսիոնալ, բարեխիղճ աշխատանքը և քաղաքացիների լիարժեք և անկողմնակալ իրազեկումը։
     Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված։ Միայն այդպես է հնարավոր երաշխավորել յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության իրավունքը և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողությունը։
     Շնորհավորում եմ գործընկերներիս մասնագիտական տոնի առթիվ»։

| | |
476 | 0
Facebook
COMMENT.am