Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է

09:37, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Հռչակագրում ընդգծվում է, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

1155 | 0
Facebook