Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ-ն շարունակում է մնալ մեր «մեր ռազմավարական դաշնակցի» թշնամին». Վահագն Ավագյան

23:04, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«ԱՄՆ-ն շարունակում է մնալ մեր «մեր ռազմավարական դաշնակցի» թշնամին». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներ ջան ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ուղղված դրական քայլերը չեն նշանակում, որ ԱՄՆ-ն Հայաստանին արդեն իսկ համարում է դաշնակից և դաշնակցային պարտավորություններ է ստանձնել։
     ԱՄՆ-ն շարունակում է մնալ մեր «մեր ռազմավարական դաշնակցի» թշնամին, հակառակորդը։ ԱՄՆ-ը նախագահը ՌԴ նախագահին մեղադրել է մարդասպանության մեջ և հետևողականորեն մեկուսացնում է այս վայերնի մոնղոլական երկիրը քաղաքակիրթ աշխարհից։
     Հայ ժողովուրդը չի կարող տանը նստած ոչինչ չանել, իր կառավարության շենքերում ռուս-թուրքական շահերը սպասարկողներին պահպանել և միաժամանակ ակնկալել, որ ԱՄՆ-ն իր բոլոր քայլերում աներկբա ու միանշանակ Հայաստանի շահը կպահպանի։
     Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները միասնաբար աշխատում են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու և ռուս-թուրքական տրանզիտային տարածքի վերածելու ուղղությամբ և ցանկացած ուժ այս քառամիսանությունը խաթարելու համար առաջնորդվելու է իր սեփական հաշվարկներով ու ռազմավարությամբ։
     Գարեգին Չուգասզյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում մի ծայրահեղ վատ սցենարի մասին խոսեց, որը իրականություն դառնալու դեպքում մեր վիճակը ավելի կբարդանա։ Խոսքը Ադրբեջանի արտաքին գծի կտրուկ փոփոխության մասին է՝ թուրքականից դեպի ամերիկյան։ Այսօր քիչ հավանական թվացող այդ սցենարը չի կարելի ամբողջությամբ բացառել։ Հետևաբար, հայ հասարակությունը հստակ պետք է գիտակցի, որ այս պատմական հնարավորությունը, որ ԱՄՆ-ն այս օրերին տալիս է մեզ անժամկետ չէ։ Ավելին, ԱՄՆ-ի նման գերտերությունը միշտ էլ ունենալու է մի քանի տարբերակներ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար։
     Հետևաբար, ռսաթուրք պրոպագանդիստներին տեղյակ պահենք, որ ազգային ուժերը պատրանքներով չեն ապրում, գործում են ըստ անհրաժեշտության և հնարավորությունների։
     Այս պահին ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցության հնարավորություն կա, բայց քանի դեռ այդ հնարավորությունները չեն իրացվել, որևէ մեկի համար չպետք է զարմանալի լինի ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Թուրքիայի դեմ կիրառվող գործիքակազմում Ադրբեջանին իր վերահսկողության տակ վերցնելուն ուղղված քայլերը։
     Ռսաթուրք մեր «հայրենակիցներին» խորհուրդ կտամ անհանգստանալ առաջնահերթ Լավրովի Երևան և Բաքու այցերի ընթացքում Սյունիքի ամբողջական անեքսիայի «Լավրովի պլան 2» ռուս-թուրքական օպերացիայի մասին»։

| | |
1371 | 0
Facebook