Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցնծա՛, «հպարտ» քաղաքացի, ասա՝ սաղ նախկիններն են տարիներ առաջ թանկացրել». Բաբկեն Հարությունյան

22:32, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«Ցնծա՛, «հպարտ» քաղաքացի, ասա՝ սաղ նախկիններն են տարիներ առաջ թանկացրել». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիգարետի, հիգիենայի պարագաների, սննդամթերքի որոշ տեսակներ վերջին օրերին ավելի են թանկացել։ Ձեթը թանկացել է միանգամից 250 դրամով։
     Նիկոլիզմի Հայաստանում ապագա «կա», ցնծա՛ «հպարտ» քաղաքացի, ոչինչ որ փողդ նվազել է, կյանքը՝ թանկացել։ Կարևորը` «դուխով», խաբիր քեզ, ասա` սաղ նախկիններն են տարիներ առաջ թանկացրել, ժեխապետդ ինչ անի, ուղղակի էս խեղճ հարիֆիդ ժամանակ բացահայտվեց։
     Վերջում էլ դմփ, դմփ, հուն չմոռանա՛ս, դա քո կյանքի միակ ձեռքբերումն է»։

4439 | 0
Facebook