Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ ժողովուրդն իրավունք ունի հասկանալու, թե ուր է գնում Հայաստանը». Ռուբեն Վարդանյան

21:12, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«Հայ ժողովուրդն իրավունք ունի հասկանալու, թե ուր է գնում Հայաստանը». Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը ոչ մի կերպ մասնակցություն չի ունենալու հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ, ինչպես ինքը նշեց, ՀՀ քաղաքացի չէ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերը ոչ քաղաքական ծրագրեր են։ Այս մասին այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպած «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը լրագրողների հետ զրույցում նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Հայ ժողովուրդը իրավունք ունի հասկանալու, թե ուր է գնում Հայաստանը, և այն իշխանությունը, որը գալու է հունիսի ընտրություններից հետո, ինչպիսի Հայաստան է ցանկանում կառուցել։

Կառավարությունը ժողովրդից ընտրված է լինելու, որը պետք է լսի և հասկանա, թե ինչ է ցանկանում ժողովուրդը»,- նշել է Վարդանյանը։

| | |
3430 | 0
Facebook
COMMENT.am