Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խանքենդին հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ. չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին». ադրբեջանցի իրավաբան

19:24, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«Խանքենդին հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ. չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին». ադրբեջանցի իրավաբան

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։

«Խանքենդին (Ստեփանակերտը-խմբ) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,- գրել է Սահիդովը։

Մեկ այլ գրառման մեջ նա տարակուսում է, որ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին իր թվիթը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։

«Կարծես թե սովորական հայերն ու սփյուռքի ներկայացուցիչներն անհրաժեշտ չափով տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը։ Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքներն աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։ Չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,- գրել է Սահիդովը։

8555 | 0
Facebook