Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տղամարդն սպանել է քրոջ որդուն. հայտնի են մանրամասները

18:20, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
Տղամարդն սպանել է քրոջ որդուն. հայտնի են մանրամասները

Ձերբակալվել է՝ քրոջ որդու սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, տուժողը քեռուն արգելել է մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանով Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում քեռին մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է:

Տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

| | |
12787 | 0
Facebook