Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ավտոմեքենաների մաշված թափքերը հավաքելու գործն էլ ձախողվեց». Ոսկան Սարգսյան

01:04, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«Ավտոմեքենաների մաշված թափքերը հավաքելու գործն էլ ձախողվեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք ավտոմեքենաների հնամաշ թափքերը, դրանց կմախքները հանձնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ․ նոյեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառում-հորդորը, ուր նա նշել էր «Մետեքսիմ» ՍՊԸ-ի մետաղի ջարդոնի ընդունման կետերի հասցեները և հեռախոսահամարները Երևան, Գյումրի, Վանաձոր , Մասիս և Չարենցավան քաղաքներում։ Ինչպես նրա նախաձեռնած բոլոր գործերը, ավտոմեքենաների մաշված թափքերը հավաքելու գործն էլ ձախողվեց, Հայաստանի գյուղերում և քաղաքներում, ճանապարհի եզրին ավտոների կմախքները ոնց կային, այնպես էլ մնացել են։ Սա էլ՝ չկայացած տնտեսական հեղափոխության չստացված բաղադրիչը»:

| | |
5304 | 0
Facebook
COMMENT.am