Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար». Ավանեսյան

15:04, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար». Ավանեսյան

«Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ ձևավորվի հանրային իմունիտետ, և վերադառնանք բնականոն կյանքի: Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական խմբեր՝ շտապօգնության կահավորված մեքենաներ, որոնք կլինեն քաղաքի բանուկ հատվածներում և կհեշտացնեն պատվաստման գործընթացը»,- ասել է Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պատվաստվել է մոտ 3000 քաղաքացի, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

2634 | 0
Facebook