Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է. ՀՀ ԱՆ

12:20, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է:
     «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:
     Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:
     Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:
     Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրութունում:

2830 | 0
Facebook